Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.07.2020 | 00:02

Ո­լո­րան­ներն այդ դեպ Տուն են տա­նում...
Կա­ծան­նե­րում, Տեր, փուշ-տա­տաս­կի մեջ
Ծն­կում ենք ան­վերջ` մեղ­քե­րի բե­ռից:
Բռ­նում մեր ձեռ­քից, ա­ռաջ ես տա­նում,
Լվա­նում ես մեր վեր­քե­րը բո­սոր,
Ցո­ղում սուրբ յու­ղով. օ­ծում մյու­ռո­նով,
Որ մե­ռած չընկ­նենք մեղ­քի ճամ­փե­քին`
Տուն հաս­նենք նո­րեն ու բա­ցա­կան­չենք
-Ե­կանք, աբ­բա Հայր:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ